Էստոնիան դադարեցնում է Ռուսաստանի հետ Նարվա գետի վրա նավարկության խարսխավոր լողանների տեղադրման վերաբերյալ բանակցությունները և մտադիր է խստացնել սահմանային գոտում վերահսկողությունը՝ օգտագործելով Եվրոպական սահմանային և ափամերձ պահպանության գործակալության (Frontex) ռեսուրսները։ Դրա մասին հայտնել է Հանրապետության ԱԳՆ-ն։
«Մենք որոշել ենք դադարեցնել Ռուսաստանի հետ նավիգացիոն խարսխավոր լողանների շուրջ բանակցությունները», -ասված է հայտարարության մեջ։ Արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ենթադրաբար հրաժարվել է գետի նավարկուղիները պարզաբանելու համատեղ աշխատանքներ իրականացնելուց։ Այս ամռանը մենք կավելացնենք տարածքում պարեկային ծառայությունների թիվը՝ սահմանի անօրինական հատումներին ավելի արագ արձագանքելու համար», -նշել է Էստոնիայի ոստիկանության և սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Վեյկո Կոմուսաարը։ Ըստ նրա՝ Frontex-ի աշխատակիցները «կօգնեն ապահովել Նարվա գետի անվտանգությունը»։
Նավարկուղու սահմանման հարցն արդիական դարձավ գետի ջրերում տեղադրված խարսխավոր լողանների վերաբերյալ անհամաձայնություններ առաջանալուց հետո։ Ըստ Էստոնական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ 2024 թվականի մայիսին Ռուսաստանի հեռացրել է ռուսական ջրերում Էստոնիայի տեղադրած 25 խարսխավոր լողաններ։





























