Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոկը նոր միջազգային պաշտոն է ստացել՝ նա ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ, հաղորդում է Bild-ը։

Քվեարկությունը տեղի է ունեցել այսօր կեսօրին։ Բերբոկին աջակցել է 167 երկիր՝ Գլխավոր ասամբլեայի անդամների ճնշող մեծամասնությունը։

Աննալենա Բերբոկն այս պաշտոնի միակ թեկնածուն էր։ Իր առաջին ելույթում նա շնորհակալություն է հայտնել երկրների ներկայացուցիչներին վստահության համար և նշել, որ մտադիր է լինել «ազնիվ միջնորդ» Ասամբլեայի աշխատանքներում։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ղեկավարը նախագահում է նիստերը, համակարգում է մարմնի աշխատանքը, վերահսկում է ընթացակարգերի պահպանումը և ներկայացնում է Ասամբլեան միջազգային ասպարեզում։ Նա քաղաքական որոշումներ չի կայացնում, կատարելով հիմնականում ներկայացուցչական և կազմակերպչական գործառույթներ։