Կորեայի Հանրապետության նախագահական ընտրություններում առաջատար ընդդիմադիր կուսակցության («Տոբուրո» Դեմոկրատական կուսակցություն) նախկին նախագահ Լի Չժե Մյոնը առաջատարն է։ Էքզիթփոլի այս արդյունքներն է հրապարակել MBC հեռուստաալիքը։
Սոցիոլոգների կանխատեսումների համաձայն՝ Լի Չժե Մյոնը կարող է հավաքել ձայների 51.7 տոկոսը, նրա գլխավոր մրցակից Կիմ Մուն Սուն (իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցությունից)՝ 39.3 տոկոսը։ «Նոր բարեփոխումներ» կուսակցության թեկնածու Լի Չժուն Սոկը կարող է ստանալ ձայների 7.7 տոկոսը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ երկրի ողջ տարածքում մոտ 80 հազար մարդ մասնակցել է 325 ընտրատեղամասերում անցկացված էքզիթփոլին՝ 0.8 տոկոս սխալի հնարավորությամբ։ Հետազոտությունը համատեղ անցկացվել է KBS-ի, MBC-ի եւ SBS-ի, Hankook Research-ի, Korea Research-ի եւ Ipsos-ի կողմից։
JTBC-ի կողմից պատվիրված հարցման համաձայն՝ Լի Չժե Մյոնը առաջատարն է. հարցվածների 50.6 տոկոսը նշել է, որ քվեարկել է նրա օգտին: Կիմ Մուն Սուն ստացել է 39.4, իսկ Լի Չժուն Սոկը՝ 7.9 տոկոս:
Հունիսի 3-ից առաջ հրապարակված վերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ Լի Չժե Մյոնը մոտ 10 տոկոսային կետով առաջ էր Կիմ Մուն Սուից:





























