Հոլանդական Ալմելո քաղաքում երեխան կոմայի մեջ է ընկել կանեփով Haribo կոնֆետներ ուտելուց հետո, հաղորդում է VRT News-ը՝ հղում անելով հիվանդանոցի ներկայացուցչին։

«Երկու երեխա [որոնք օգտագործել էին կանեփով կոնֆետներ] սկզբում տեղափոխվել են Ալմելոյի հիվանդանոց։ Նրանցից մեկը գտնվում էր ծանր կոմայի մեջ և տեղափոխվել մասնագիտացված բժշկական հաստատություն։ Երկու երեխաներն էլ այժմ լավ են», - լրագրողներին ասել են կլինիկայից։ Նրանք պարզաբանել են, որ կոնֆետներ ուտելուց տուժած երեխաները նախադպրոցական տարիքի են։

Հեռարձակող ընկերությունը բացատրել է, որ Նիդեռլանդների իրավապահ մարմինները ներկայումս հետաքննում են, թե ինչպես է թմրանյութը հայտնվել կոնֆետների փաթեթավորման մեջ։

Մայիսի 29-ին Նիդեռլանդների գյուղատնտեսության նախարարության սննդի և սպառողական ապրանքների անվտանգության մարմինը հաստատել է Haribo կոնֆետներում կանեփի հայտնաբերումը, և դրանք հետ են կանչվել վաճառքից։ Հաղորդվում է, որ մի քանի մարդ իրենց վատ է զգացել կոնֆետներ ուտելուց հետո։ Բացի այդ, Բելգիայում նույն պատճառով հետ է կանչվել Haribo կոնֆետների մի խմբաքանակ՝ Happy Cola F!ZZ մարմելադների կիլոգրամանոց տոպրակները, որոնց պիտանելիության ժամկետը 2026 թվականի հունվարն էր։