Eթե Նիկոլին հաջողվի հաղթել Եկեղեցուն, ապա վտանգի տակ կհայտնվի ամբողջ աշխարհում քրիստոնեական բոլոր եկեղեցիները, քանի որ աշխարհի բոլոր եկեղեցիներում կան խնդիրներ, ինչպես նաև դիկտատուրա երազող սատանաներ: Այս մասին իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլի այդ «հաղթանակը» լինելու է վարակիչ։
Հիշո՞ւմ եք, որ Նիկոլն իրեն հաճախ Հիսուսի հետ էր համեմատում․․․ Ցավոք Եկեղեցու նկատմամբ հարձակումները դեռ առջևում են, անհավատալի ու անպատկերացնելի արարքներ են արվելու․․․
Ցավոք սատանան թափ է հավաքում, բայց մենք պարտավոր ենք կանգնեցնել նրան։
Խնդրում եմ չգաք ու դաս տվող քննադատի հայացքով չհարցնեք, թե ինչպես․․․ «Ինչպես» հարցի կոնկրետ պատասխանը, եթե ունենայի, ապա արդեն արած կլինեի»։





























