«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի պաշտպան Ռիո Ֆերդինանդի ռեստորանում ոստիկանությունը հայտնաբերել է 29 տոպրակ կանեփ: «Ռոսսո Սփրինգ Գարդենս» ռեստորանը գտնվում է Մանչեսթերի կենտրոնում: Ոստիկանությունը կանեփը գտել է շեֆ-խոհարարի պահարանում, հաղորդում է Sovsport.ru-ն: Ֆերդինանդը հայտարարել է, որ տեղյակ չի եղել ռեստորանում պահված թմրանյութի մասին: 55-ամյա խոհարարը ձերբակալվել է` թմրանյութ պահելու եւ տարածելու մեղադրանքով:
Ֆերդինանդի ռեստորանը հայտնի վայր է Անգլիայում: Անցած տարի Պրեմյեր լիգայի չեմպիոնի տիտղոսը«Մանչեսթեր Յունայթեդը» նշում էր հենց «Ռոսսո Սփրինգ Գարդենսում»:




























