Դեսպան Քվինը և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանը հանդիպեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին:

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունը միջուկային էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։