Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայում կայացած բանակցությունները սթափեցնող էին, չորեքշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Գերմանիան պնդում է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վրա, որոնք պետք է համաձայնեցվեն Միացյալ Նահանգների հետ։
«Այն, ինչ մենք տեսանք Ստամբուլում վերջերս կայացած բանակցություններում, սթափեցնող է։ Ռուսական կողմը ոչինչ չի առաջ քաշել, բացի սովորական առավելագույն պահանջներից։ Երկխոսության պատրաստակամությունը տարբեր տեսք ունի», - ասել է Վադեֆուլը լեհ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում։
«Մենք պնդում ենք պատժամիջոցների 18-րդ փաթեթի հնարավորինս շուտ ներդրման վրա», - ասել է նա։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը Ստամբուլում տեղի է ունեցել հունիսի 2-ին։





























