Արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին կրկին հայտարարել է, որ Իրանը համաձայնության կհասնի ԱՄՆ-ի հետ միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը ճանաչի Թեհրանի՝ ուրան հարստացնելու իրավունքը, հաղորդում է Mehr-ը։
«Կա պատճառ, թե ինչու միայն մի քանի երկրներ ունեն միջուկային ռեակտորներ վառելիքով ապահովելու կարողություն», - գրել է նա սոցիալական ցանցերում։
Արաղչին նաև նշել է, որ զգալի ֆինանսական ռեսուրսներից և քաղաքական տեսլականից բացի, դրա համար անհրաժեշտ է ամուր արդյունաբերական բազա և գիտատեխնիկական համալիր, որը կարող է ապահովել անհրաժեշտ մարդկային ռեսուրսներն ու գիտելիքները։
«Իրանը բարձր գին է վճարել այս կարողությունների համար, և չկա որևէ սցենար, որի դեպքում մենք կհրաժարվենք այն հայրենասերներից, ովքեր մեր երազանքը իրականություն դարձրին։ Ուրանի հարստացում չկա՝ գործարք չկա։ Միջուկային զենք չկա՝ գործարք ունենք», - հավելել է նա։
Այսօր ավելի վաղ, Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին ընդգծել է միջուկային տեխնոլոգիաների ռազմավարական կարևորությունը՝ կոչ անելով ԱՄՆ-ին զերծ մնալ Իրանի ուրանի հարստացման ջանքերին միջամտելուց։




























