Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը իր Telegram ալիքում պատմել է ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոյի հետ իր զրույցի մասին։
«Մենք քննարկել ենք ռազմաճակատում տիրող իրավիճակը, ՀՕՊ ոլորտում Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը։
Մենք նաև կիսվել ենք մեր կարծիքներով Ստամբուլում ռուսների հետ հանդիպումների, բանակցությունների հետագա ընթացքի, գերիների փոխանակման, որը կարևոր կլինի Ռուսաստանի կողմից առևանգված բոլոր պատանդների և երեխաների վերադարձման հարցում։
Ես ընդգծեցի, որ Ուկրաինան արել է հնարավոր ամեն ինչ՝ համաձայն հրադադարի ռեժիմի, խաղաղության հասնելու համար, բայց Ռուսաստանը դեմ է դրան, ուստի անհրաժեշտ են լրացուցիչ պատժամիջոցներ։
Մենք համաձայնել ենք համակարգել հետագա գործողությունները», - նշել է Երմակը։





























