ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպել է Բահրեյնի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների վարչության պետ Շեյխ Աբդալլահ բին Ալի Ալ Խալիֆայի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև համագործակցությունը խորացնելու ուղիները։