Վլադիվոստոկի օդանավակայանի աշխատակիցները ուղեւորների արտակարգ տարհանում են իրականացրել, երբ տեղեկացրել են օդանավակայանում ռումբի առկայության մասին: Շենքից դուրս է բերվել շուրջ 500 մարդ:

Տեղի ժամանակով 14:00-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) «Վլադիվոստոկ» միջազգային օդանավակայանը ՆԳՆ աշխատակիցներից տեղեկություն է ստացել, որ օդանավակայանի սրահը ականապատված է: Անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն ու հայտնել սպասվող պայթյունի մասին:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, կանանց ու երեխաներին ժամանակավորապես տեղավորել են հարեւանությամբ գտնվող հյուրանոցում, իսկ տղամարդկանց` ավտոբուսներում:

Ներկայումս մասնագետները շարունակում են օդանակայականի տարածքի ստուգումը: Արդեն թռիչքի պատրաստ չվերթները չեն դադարեցվել: