Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 2-ին Ստամբուլում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ուկրաինական կարգավորման պատմական քայլ է անվանել։
«Որպես Թուրքիա՝ մենք անում ենք ամեն ինչ՝ Պաղեստինում ցեղասպանությունը դադարեցնելու և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմն արդար խաղաղություն ապահովելու միջոցով դադարեցնելու համար։ Հունիսի 2-ին՝ երկուշաբթի օրը, Ստամբուլում կայացած հանդիպումը պատմական քայլ էր մեր հյուսիսում չորս տարի շարունակվող արյունալի պատերազմի դադարեցման ուղղությամբ», - Իդ ալ-Ադհայի սկզբի կապակցությամբ ժողովրդին ուղղված տեսաուղերձում ասել է Էրդողանը։





























