Միացյալ Նահանգները պլանավորում է փոխել իր ռազմական տեղակայման կառուցվածքն ամբողջ աշխարհում՝ այն հարմարեցնելով ներկայիս խնդիրներին՝ Միացյալ Նահանգների հարավային սահմանի պաշտպանությանը և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զսպման ներուժի մեծացմանը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Միացյալ Նահանգների համար պատասխանատու մոտեցումը մեր ուժերի տեղակայման [կառուցվածքի] շարունակական վերանայումն է։ Մենք կպաշտպանենք մեր հարավային սահմանը և կփակենք այն, քանի որ նախորդ վարչակազմը թույլ է տվել 20 միլիոն մարդու անօրինական մուտք գործել մեր երկիր։ Մենք պետք է 100 տոկոսով վերահսկողություն ստանձնենք դրա նկատմամբ։ Մենք պետք է անցնենք Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան և ապահովենք զսպումը այնտեղ։ Եվ, իհարկե, մենք կբաշխենք [պաշտպանական ծախսերի] բեռը ամբողջ աշխարհում։ Ամերիկան չի կարող [պաշտպանել] բոլորին միաժամանակ և պարտավոր չէ դա անել», - ասել է նա լրագրողներին՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում։



























