Պայթյունի գծով մասնագետները եւ ոստիկանները Վլադիվոստոկի օդանավակայանի տարածքում պայթուցիկ չեն հայտնաբերել: Այնտեղից տարհանվել են բոլոր ուղեւորները, երբ հայտնի է դարձել սպասվող ահաբեկչության մասին:

Հիշեցնենք, որ տեղական ժամանակով մոտավորապես 14:00-ին (08:00-ին Երեւանի ժամանակով) օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության բաժինը անանուն զանգ էր ստացել: Անհայտ անձը հայտնել է, որ օդանավակայանի տարածքում պայթուցիկով պայուսակ է գտնվում: Օդանավակայանի աշխատակիցները անմիջապես տարհանել են ուղեւորներին:

Մոտավորապես 16:30-ին (մոսկովյան ժամանակով 09:30) օդանավակայանի շրջափակումը դադարեցվել է: Մասնագետները ռումբ չեն հայտնաբերել: Ոստիկաններն արդեն ձերբակալել են կեղծ ահազանգի հեղինակին: Նա խոստովանել է, որ պայթուցիկի մասին տեղեկությունը սուտ է եղել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: