Հունիսի 6-ին մայրաքաղաքում մեկնարկում է Երևանի միջազգային բալետային փառատոնը:

Քաղաքապետարանից NEWS.am–ին հայտնում են, որ այդ առիթով հունիսի 6-ին, 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից, բալետային ներկայացումների ավարտից հետո, դեպի մետրոպոլիտենի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ: