Տոմսկի մարզում հունվարի 10-ին 6,4 կիլոգրամ քաշով: Ներկայումս մայրիկն եւ երեխան իրենց լավ են զգում եւ մոտակա օրերին դուրս կգրվեն հիվանդանոցից:
Տոմսկի մարզի վարչատարածքի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ բժշկական տերմինաբանությամբ այն նորածինները, որոնց քաշը գերազանցում է 5 կիլոգրամը, կոչվում են հսկաներ: Վիճակագրության համաձայն, նման երեխայի ծնվելու հավանականությունը շատ փոքր է: Սովորաբար նորածինները երկու անգամ քիչ են կշռում:
Գինեսի ռեկորդների գրքում 1955-ին գրանցվել է 10,2 կիլոգրամ քաշով երեխայի ծնվելու փաստը, ում լույս աշխարհ էր բերել իտալացի Կարմելինա Ֆեդելեն, հաղորդում է «ՆԻԱ Տոմսկ»-ը:



























