Ուզբեկստանը որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում Տաշքենդում Հայաստանի և Երևանում սեփական դեսպանատուն բացելու հարցում։ Այս մասին հունիսի 5-ին՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հետաքրքրված է Ուզբեկստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Քննարկվում է նաև Երևանում և Տաշքենդում փոխադարձաբար դեսպանատներ բացելու հնարավորությունը։
Նշենք, որ Հայաստանում Ուզբեկստանի դեսպանը գտնվում է Մոսկվայում։
«Դժվար է ասել, թե երբ կհասնենք այս հարցի լուծմանը։ Սակայն, մենք որոշակի հետաքրքրություն ենք տեսնում մեր ուզբեկ գործընկերների շրջանում», - ասել է Սաֆարյանը։
Նա նաև հիշեցրել է, որ ապրիլի 29-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Տաշքենդում կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին։ Ֆորումի շրջանակներում Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Ուզբեկստանի երկու փոխվարչապետերի հետ։ Քննարկվել է երկու երկրների միջև ուղիղ չվերթների գործարկման հնարավորությունը։ Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուզբեկստանից գործարար առաքելության այցը Հայաստան կազմակերպելու վերաբերյալ։





























