Թուրքիայում նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետների շուրջ խոակցությունները մոտեցան ավարտին: Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը հստակեցրել է Գյուլի պաշտոնավարման ժամկետը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձանաժողովը հունվարի 10-ին տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել, որ ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը կպաշտոնավարի 7 տարի եւ այլեւս չի կարող վերընտրվել: Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը նշել է, թե արդեն կարգավորվում են մյուս կետերը, ըստ որի, Թուրքիայի նախագահը ընտրվելու է 5 տարով եւ ժողովրդի կողմից:

Նշենք, որ Թուրքիայում մինչ այս նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից: