Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիատրովսկու հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Տիգրան Ավինյանը։
Պատվիրակությունը Երևանում է՝ մասնակցելու ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին։
«Քննարկել ենք Երևան-Սանկտ Պետերբուրգ համագործակցության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների հեռանկարները։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել թարմացնել և զարգացնել Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև գործող համագործակցության ծրագիրը՝ այն դարձնելով առավել գործնական և արդյունավետ»,- գրել է Տիգրան Ավինյանը։





























