Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նիստ կանցկացնի: Այսմասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում են նոր Սահմանադրության մշակման ուղղությամբ աշխատանքները:

«Մենք արդեն պլանավորել ենք, որ այս ամսվա վերջ կամ մյուս ամսվա սկիզբ կունենանք խորհրդի նիստ: Խորհրդի անդամներին կներկայացնենք որոշակի դրույթներ, որոնք, ըստ էության, արդեն մշակվել են»,-ասասել է Սրբուհի Գալյանը:

Գալյաննայլմանրամասներ չհայտնեց:

«Միևնույն է, հանրությունը տեղյակ կլինի, թե ինչ է քննարկվել նիստում և ինչ որոշումներ են կայացվել»,- վստահեցրել է նա: