Քանի դեռ քննությունը պարզում է Մոսկվայի իտալական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի պատճառները, լրատվամիջոցները իրենց սեփական հետաքննությունն են անցկացրել, որպեսզի պարզեն ողբերգության ամբողջական պատկերը:

Լրագրողներին հաջողվել է պարզել, որ ռեստորանում գործի են ընդունվել գաստարբայտերներ, մասնավորապես Ղրղըզստանից բերված, եւ տուժողներն էլ շատ են եղել, քանի որ չեն կարողացել լքել շինությունը:

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տուժածներից մեկի կինը պատմել է, որ գաստրաբայտերները ստիպված են եղել ջարդել դռները, երբ նրանց փակել են Դաշնային միգրացիոն ծառայության քննիչներից: Պարզվել է, որ շատերը, ովքեր ԱՊՀ երկրներից տեղափոխվել են Ռուսաստան, անլեգալ աշխատել են ռեստորանում:

«Ռեստորանի տերերը Միգրացիոն ծառայության հետ խնդիրներ չունենալու համար փակել են նրանց խոհանոցի ներքեւի նկուղում»,-ասել է նա:

Նշենք, որ իտալական ռեստորանում պայթյուն է տեղի ունեցել հունվարի 9-ին, որի հետեւանով զոհվել է երկու կին, 31 մարդ հոսպիտալացվել է: