Մենք պարզապես հարևաններ չենք, մենք դաշնակիցներ ենք, որոնց միավորում է ընդհանուր պատմությունը, մշակութային, հոգևոր արժեքները, մեր ժողովուրդների կայուն զարգացման և բարգավաճման ձգտումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հունիսի 6-ին Երևանում կայացած 10-րդ հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ։
Նա նշել է, որ ռուս-հայաստանյան ֆորումն անցկացվում է արդեն տասներորդ անգամ, ինչը խոսում է նման ձևաչափի պահանջարկի և արդյունավետության մասին երկկողմ հարաբերությունների զարգացման համար՝ տնտեսական, ներդրումային, հումանիտար, կրթական, մշակութային։
Ըստ նրա՝ տարիների ընթացքում ֆորումը դարձել է Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանների միջև անմիջական երկխոսության հեղինակավոր հարթակ և բազմակողմանի համագործակցության արդյունավետ գործիք՝ տարբեր ոլորտներում։
Մատվիենկոն հավելել է, որ հենց ֆորումում են ծնվում նոր նախագծեր, ամրապնդվում են գործարար կապերը, մշակվում են ընդհանուր խնդիրների լուծումներ, ձեռք են բերվում անձնական ծանոթություններ։ «Մեր համագործակցությունը կառուցված է փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների վրա։ Եվ մենք ոչ մեկի դեմ ընկերներ չենք։ Մենք երբեք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, երբեք ոչ մեկին ոչինչ չենք ստիպում անել, ի տարբերություն որոշ այլ գործընկերների, որոնք միշտ հարցը դնում են ուղիղ՝ կամ մեզ հետ, կամ ոչ մեկի հետ», - նշեց նա։
Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ Հայաստանը ինքնիշխան, անկախ, հարգված պետություն է և իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու։





























