ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է իր Tesla էլեկտրամոբիլը վաճառելու հնարավորությունը, հայտնում է CBS News-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային։ Կարմիր մեքենան, որը նա ձեռք է բերել, երբ փորձում էր օգնել միլիարդատեր Իլոն Մասկին՝ առաջ մղելու իր ընկերությունը, արդեն մի քանի շաբաթ է կայանված է Սպիտակ տան մոտ, հայտնում է հեռուստաալիքը։
Հունիսի 5-ին Թրամփն ու Մասկը սոցցանցերում կտրուկ արտահայտություններ են փոխանակել։ Մասկը հայտարարել է, որ առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում, հավանություն է տվել Թրամփին իմպիչմենտ հայտարարելու գաղափարին, քննադատության է ենթարկել պետական ծախսերի կրճատման մասին Սպիտակ տան նախաձեռնած օրինագիծը և նախագահի սահմանած ներմուծման մաքսատուրքերը, ինչպես նաև ամերիկյան տնտեսության համար 2025 թվականի երկրորդ կեսին ռեցեսիա է կանխատեսել։ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Մասկը դադարել է բարեխղճորեն կատարել իր պարտականությունները, երբ համակարգում էր ամերիկյան կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) աշխատանքը, և խելքը թռցրել է։ Պետության ղեկավարը սպառնացել է խզել Մասկի ընկերությունների, այդ թվում՝ SpaceX-ի հետ պետական պայմանագրերը և չեղարկել բոլոր սուբսիդիաները։