Ֆուտբոլի Թուրքիայի գավաթի խաղարկության «Գալաթասարայ»- «Ադանադեմիրսպոր» խաղի ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել Ստամբուլի ստադիոնում:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, տեղի ունեցած բախումների ժամանակ մեկ մարդ մահացել է, հինգը` վիրավորվել: Ոստիկանությունը ձերբակալել է չորս կասկածյալների:

Գործող օրենքներով, դաշտի տերը` «Գալաթասարայը», պատժվելու է: