Ինչո՞վ է պայմանավորված ԿԸՀ-ի նախաձեռնությունը, ըստ որի ընտրատարածքները վերաձեւելու են: Այսօր` հունվարի 11-ին, ասուլիսում այս հարցին են անդրադարձել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը:

Վերջինս նշեց, որ դա պայմանավորված է ընտրատարածքներում ընտրողների քանակի փոփոխությամբ: «Հինգ տարի անցել է եւ ընտրողների թվաքանակը փոփոխության է ենթարկվել»,-ասաց նա, ինչին արձագանքեց Ա. Արզումանյանը, նշելով. «Իշխող կուսակցության «հմուտ» քաղաքականության արդյունքում արտագաղթն այնպիսի ծավալներ է ստացել, որ ընտրատարծքները փոփոխվում են»:

Արզումանյանի խոսքով, «ընտրություններից առաջ մի քանի «լավ տղաներով» նստում որոշում են, թե ոնց պիտի անցնեն խորհրդարան, եւ այդպես էլ արվում է»: