Բոստոնի պարային «Սայաթ Նովա» համույթը, որը պատմում է Հայաստանի անցյալի մասին, հունվարի 15-ին, ելույթ կունենա Գլենդեյլում` իր համերգային շրջագայության շրջանակներում, հաղորդում է «Glendale News-Press»-ը:

«Սայաթ Նովա» համույթը, որն այս տարի դառնում է 25 տարեկան, կներկայացնի նոր «Ճանապարհորդություն ժամանակի մեջ» ծրագիրը:

Ավելի քան 20 պարողների ելույթը կսկսվի Գրիգոր Լուսավորչի ներկայացմամբ, ում շնորհիվ հայերը պետականորեն ընդունեցին քրիստոնեություն: ԱՅնուհետեւ անցում կկատարվի դեպի Ավարայրի ճակատամարտ: Պարը կպատմի նաեւ Հայոց ցեղասպանության, Կոմիտասի մասին:

Համերգի ավարտը տոնական կլինի, ներկայացնելով հայ ժողովրդի ուրախությունը: