Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը դիմել է Renault ընկերությանը՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության հարցում օգնելու խնդրանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ավտոարտադրողի հայտարարությանը։

Անցյալ շաբաթ նախարարությունն առաջարկել էր ֆրանսիական ընկերություններին աջակցել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրությանն ուղղված ջանքերին։

«Պաշտպանության նախարարությունը դիմել է մեզ անօդաչու թռչող սարքեր արտադրելու հնարավորության հարցով։ Քննարկումներ են եղել, սակայն այս փուլում որոշում չի կայացվել, քանի որ սպասում ենք, որ նախարարությունն այս նախագծի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ տրամադրի», - ասվում է Reuters-ին ուղղված Renault-ի հայտարարության մեջ։

Իր հերթին, կիրակի օրը ֆրանսիական France info լրատվական կայքը, հղում անելով հարցին ծանոթ անանուն աղբյուրներին, հայտնել է, որ ֆրանսիական ավտոարտադրողից ակնկալվում է, որ անօդաչու թռչող սարքեր կարտադրի Ուկրաինայում։