Ինքնաթիռը, որի մեջ եղել է մոտ 20 մարդ, վթարի է ենթարկվել Թենեսիի նահանգի Թուլահոմա քաղաքի մոտակայքում, հաղորդել է նահանգի ճանապարհային ոստիկանությունը X-ում։

«Թենեսիի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն օգնում են Թուլահոմայի ոստիկանությանը վթարի վայրում»,- նշվել է հաղորդագրությունում: «Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում եղել է 16-20 մարդ: Ոմանք բժշկական ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոցներ»:

Տուժածների թվի մասին տեղեկություն չի ներկայացվում։ CNN հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ ընկած ինքնաթիռը օգտագործվել է պարաշյուտով թռիչքների համար։