Արհեստական բանականության կիրառման եղանակով մասնագետները կարողացել են Հին Կտակարանի թաքնված տեղեկություններ կարդալ, որոնք էապես փոխում են դրա ստեղծման վերաբերյալ համընդհանուր տեսակետները։ Դրա մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Նոր հետազոտությունը կասկածի տակ է դնում Աստվածաշնչի մեծ մասի Մովսեսի հեղինակ լինելու վերաբերյալ կանոնական վարկածը։ Տեքստի վերլուծությունը հնարավորություն է տվել բացահայտելու այսպես կոչված «լեզվական մարկերները»։
Դրանք ներկայացման երեք նկատելիորեն տարբեր ոճեր են՝ իրենց ուրույն բառապաշարով։ Դա ստիում է հանգել այն եզրակացության, որ հեղինակների մի խումբ, տարբեր աղբյուրների վրա հիմնվելով, աշխատել է սուրբ գրքի ստեղծման վրա։ Եվ այդ աշխատանքը շարունակվել է տևական ժամանակ։
Հին Կտակարանի ձևավորումը, պատմաբանների կարծիքով, տևել է մոտ հազար տարի՝ մ.թ.ա. 1400 թվականից մինչև մ.թ.ա. 400 թվականը։ Տեքստի հեղինակ լինելու վերաբերյալ կան երկու հիմնական վարկածներ։ Առաջին՝ հեղինակը Մովսեսն էր։ Երկրորդը վկայում է թիմով տեքստը հեղինակելու մասին, որը ի հայտ է եկել մոտ երկու դար առաջ։
Նոր հետազոտությունը համոզիչ ապացույցներ է տրամադրում երկրորդ վարկածի օգտին։ Կարևոր է նաև հետազոտողների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գործիքային վերլուծության ոլորտում ձեռք բերված փորձը։ Այն կարող է նաև օգտագործվել այլ հին տեքստերի խոր ուսումնասիրության համար, հիմնականում այն տեքստերի, որոնց ծագումը դեռևս վիճարկվում է։





























