Մեկ֊մեկ ապշում եմ, ոնց են նույնիսկ իմ ընկերների շարքից մարդիկ իշխանական կուտը ուտում ու սկսում խաղալ իշխանական օրակարգով։ Այս մասին իր էջում գրել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Նա նաեւ նշել է. «Ինչ ա, օրինակ, նշանակում `«թեկուզ երեխա ունի, Փաշինյանի ի՞նչ գործն ա»։

Կամ արդեն քննարկել, ով ա Կաթողիկոսի հավանական թեկնածուն։

Ու այսպես շարունակ։

Իշխանության պահվածքը և մոտեցումերը պետք է ամբողջականապես մերժվեն ու արհամարհվեն բոլոր մակարդակներով։

Առանց որևէ քննարկման։

Որտեղ մի ոտքի տեղ տաս դրանց, հինգ րոպեից ամբողջ ջանդակով գալու են ու ընկնեն քո վրա»։