Հայաստանի վարչական դատարանում սկսվել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի` ոստիկանության դեմ հայցի լսումը: Դատալսմանը մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը դատարանից պահանջել էր ապահովել իր մասնակցությունը: Նշենք, որ Փաշինյանը պահանջում է ոստիկանության Իջեւանի անձնագրային բաժանմունքին պարտադրել՝ իրեն տրամադրել Հայաստանում 5 տարի մշտական բնակվելու տեղեկանքը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հրաժարվել էր տեղեկանք տրամադրել՝ հայտնելով, թե 2008թ. փետրվարի 26-ից մինչեւ 2009թ. հուլիսի 7-ը Փաշինյանը եղել է հետախուզման մեջ:

2008թ. հետընտրական իրադարձությունների ժամանակ զանգվածային ակնարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանը ընդդիմության կողմից որպես պատգամավորի թեկնածու է առաջադրվել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում, որտեղ ընտրություններն անց են կացվելու 2010թ. հունվարի 10-ին: Փաշինյանը դեռ կարող է գրանցվել որպես թեկնածու, քանի որ նրա նկատմամբ ուժի մեջ մտած դատական վճիռ չկա, սակայն դրա համար անհրաժեշտ է 5 տարվա մշտական բնակչության տեղեկանք: