Առնվազն չորս մարդ է զոհվել Կոլումբիայում երեքշաբթի Կալի քաղաքի և հարևան Կաուկա նահանգի ոստիկանական բաժանմունքների մոտ ապստամբ խմբավորումների պայթեցրած ռումբերի հետևանքով, հաղորդում է Associated Press-ը։

Բանակի և ոստիկանության ներկայացուցիչները հարձակումների համար մեղադրել են Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի նախկին անդամները գլխավորած FARC-EMC խմբավորմանը. վերջիններս խմբավորումից անջատվել էին 2016 թվականին կառավարության հետ խաղաղության համաձայնագիր կնքելուց հետո։

Իշխանությունները հայտարարել են, որ ապստամբները ռումբեր են տեղադրել ոստիկանական բաժանմունքների մոտ կայանված ավտոմեքենաներում և մոտոցիկլետներում։

Ոստիկանական բաժանմունքների վրա հարձակումները տեղի են ունեցել Բոգոտայում հանրահավաքի ժամանակ պահպանողական նախագահի թեկնածու Միգել Ուրիբեի սպանությունից ընդամենը մի քանի օր անց։

Իշխանությունները հայտնում են, որ հետաքննություն են անցկացնում՝ պարզելու համար, թե ով է կանգնած Բոգոտայի հիվանդանոցում դեռևս ծանր վիճակում գտնվող Ուրիբեի վրա հարձակման հետևում։