ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) այսօր հայտարարության մեջ հայտարարել է, որ բանակի 250-ամյակի տոնակատարության նախապատրաստման շրջանակում Վաշինգտոնի օդային տարածքում ժամանակավոր սահմանափակումներ կկիրառի՝ վկայակոչելով «անվտանգության» առնչվող մտահոգությունները, հաղորդում է NBC News-ը։
«Ներքին անվտանգության նախարարության հետ համագործակցությամբ, FAA-ն Վաշինգտոնի տարածքում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ կիրականացնի (TFR)՝ բանակի 250-ամյակի տոնակատարության ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, -ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ -FAA-ն կիրականացնի օդային շարժման կառավարման նախաձեռնություններ (TMI) Ռոնալդ Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանում (DCA) միջոցառումից առաջ, ընթացքում և հետո՝ անվտանգությունն ապահովելու և միջոցառումից հետո բնականոն գործունեությանը վերադառնալը հեշտացնելու համար»։
Սահմանափակումները կգործեն հունիսի 14-ից, երբ նախատեսված է շքերթը, իսկ Ռոնալդ Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանում չվերթների ժամանումն ու մեկնումը տեղական ժամանակով 18:00-ից մինչև երեկոյան 9:30-ը կդադարեցվի, ասված է հայտարարության մեջ։





























