2021 թվականի ընտրություններից հետո, երբ «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսով հաղթեցինք խորհրդարանական ընտրությունները, ընդդիմադիր գործընկերները դա փորձեցին վերածել քաղաքական քննադատության թիրախի, կարևոր է մոդելավորել՝ ի՞նչ է նշանակում «Ապագա կա՛, կա՛ ապագա»։ Այս մասին, այսօր՝ հունիսի 12–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես եկել եմ եզրակացության, որ ապագան նախագիծ է, եթե ունես նախագիծ, ուրեմն կա՛ ապագա, եթե չունես, ուրեմն չկա՛ ապագա։
Այս համատեքսում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ապագայի հիմքն է ու նախագիծը, ապագա չկա այն դեպքում, երբ չգիտես՝ ի՞նչ ես անելու, երբ կողմնորոշված ես, թե ինչ ես անելու, իսկ մենք այսօր հստակ կողմնորոշված ենք, դրա մի մասը ակնհայտ է, մյուս մասի համար մեզ ժամանակ է պետք»,- նշեց նա։




























