Հարավային Կորայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը` փետրվարի 16-ը, նշվելու է ԿԺԴՀ-ում որպես «Փայլող աստղի օր»:
Հաղորդվում է նաեւ, որ Կիմ Չեն Իրի մարմինը կթողնեն Փհենյանի հուշարձանային համալիրում, որտեղ թաղված են նաեւ նրա հոր` պետության հիմնադիր Կիմ Իր Սենի մասունքները:
Մայրաքաղաքում Կիմ Չեն Իրի պատվին հուշարձան կկառուցվի, եւ ամբողջ երկրում վեր կխոյանան «նրա անմահության աշտարակները» եւ կկախվեն ժպտացող նկարները, հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»:



























