Եգիպտոսում ավարտվել են մեկ ու կես ամիս ձգձգվող ընտրությունները: Հունվարի 11-ի երեկոյան մի շարք նահանգներում փակվել են ընտրատեղամասերը, որտեղ վերջին երկու օրերին անց էր կացվում ընտրությունների վերջին փուլը:

Ընտրությունների վերջին փուլերը չէին կարող մեծապես ազդել ուժերի փոխդասավորության վրա: Եւ եթե Մուսուլման եղբայրների Ազատություն եւ արդարություն կուսակցության հաղթանակը մեծ սենսացիա չէր Եգիպտոսի համար, ապա սալաֆիտների խորհրդարան մտնելն անսպասելի էր: Ընդհանուր առմամբ, իսլամական ուղղության կուսակցությունները կզբաղեցնեն պատգամավորական տեղերի երկու երրորդը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելին, իսլամիստները մտադիր է խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրել Ազատություն եւ արդարություն կուսակցության գլխավոր քարտուղար Սաադ ալ-Քաթաթնիին: Կուսակցության ներկայացուցիչներն ունեն բոլոր հնարավորությունները` խորհրդարանում ութ հիմնական հանձնաժողովները ղեկավարելու համար: Հունվարի 23-ի տեղի կունենա պատգամավորների առաջին նիստը:

Հիշեցնենք, որ նոյեմբերին ուժային իշխանությունները հայտնեցին, որ մտադիր են հեռանալ պետական կառավարման համակարգին հունիսի 30-ից հետո, երբ նախագահական ընտրությունների կազմակերպմամբ կավարտվի անցումային փուլը: