Միացյալ նահանգները կրճատում են Սիրիայում իրենց դեսպանության աշխատակիցների թիվը: Ինչպես ասված է Պետքարտուղարության հայտարարության մեջ, որոշում է ընդունվել աշխատակիցների թվի հետագա կրճատման վերաբերյալ, իսկ կրճատված դիվանագիտական անձնակազմին կարգադրվել է հնարավորինս շուտ թողնել Սիրիան:
Որոշումն ընդունվել է` ելնելով նրանց անվտանգության ապահովման խնդիրներից` կապված Սիրիայում շարունակվող անկայուն իրադրության հետ, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ Պետքարտուղարությունը 2011-ի ապրիլին կարգադրել է տարհանել Սիրիայում գտնվող ամերիկյան յոթ դիվանագետների ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ դիվանագիտական առաքելության մի քանի աշխատակիցներին: Դամասկոսում մնացել էին դեսպանության հիմնական աշխատակիցները, ովքեր ապահովում էին դեսպանության աշխատանքները:



























