Թերթը գրում է, որ իր տեղեկություններով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ցանկանում է մեծամասնական ընտրակարգով Ախթալայում առաջադրել իր թեկնածությունը: «Սակայն «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում լուրը Խաչիկյանը հերքեց` ասելով, որ պատգամավոր դառնալու ցանկություն չունի: Ուշագրավ է, որ նա անգամ ՀՀԿ համամասնական ցուցակում էլ չի ուզում լինել, համենայնդեպս այդպես մեր թղթակցին փորձել է վստահեցնել Խաչիկյանը»:



























