Թերթը գրում է, որ նոյեմբերի 17-ին «ԳԱԶ-2410» մեքենայով նախագահականի դարպասները գրոհած Վաչագան Իսոյանը դեկտեմբերի 27-ին կալանքից ազատ է արձակվել, նրա դեմ հարուցված գործը կարճվել է, ինչպես ոստիկանությունից հայտնեցին` գործուն զղջման հիմքով: «Իսոյանի քույրը` Ռիտան, երեկ մեր թղթակցին պատմել է հետեւյալը. «Դեկտեմբերի 27-ին մեզ զանգեց քննիչը եւ ասաց, թե` լավ լուր ունեմ ձեզ համար: Ամանորյա նվեր ունեք: Սերժ Սարգսյանը ձեր եղբորը ներում է շնորհել», -գրում է «Հայկական ժամանակ»-ը: