Թերթը գրում է, որ հավաստի աղբյուրների փոխանցմամբ` «սեւ կատու» է անցել Դաշնակցության եւ «Գրանդ քենդիի» սեփականատեր Հրանտ Վարդանյանի միջեւ: «Նա ՀՅԴ-ին հասկացրել է, որ նախորդ ընտրությունների նման այլեւս չի ֆինանսավորի դարավոր կուսակցությանը` իր սիրասուն որդուն` Կարենին ցուցակով պատգամավոր դարձնելու դիմաց: Հրանտ Վարդանյանը որոշել է այս անգամ կրտսեր որդուն պատգամավոր դարձնել մեծամասնականով` Երեւանի թիվ 12 կամ 13 ընտրատարածքում դնելով նրա թեկնածությունը»,- գրում է «Հայացք»-ը: