ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն՝ չնայած Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետությանը հարվածներին: Ամերիկացի առաջնորդն այս մասին ասել է Fox News-ի լրագրողների հետ հարցազրույցում:
«Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Կտեսնենք», - X-ում Թրամփի խոսքերն է մեջբերել Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը:





























