Պակիստանի հարավ-արեւմտյան նահանգի` Բելուջիստանի վրա կատարված հարձակման հետեւանքով զոհվել է 14 զինծառայող, մոտ 10-ը վիրավորվել են:
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը, Տուրբատա շրջանում: Տեղական հատուկ ծառայությունների աշխատակցի խոսքով, զինյալները դարանակալել են այսպես կոչված Պակիստանի սահմանապահ կորպուսի զինծառայողներին, ովքեր վերահսկում էին տարածքը, հաղորդում է AP-ին:
Սահմանապահների երկու ավտոմեքենաները հրետանակոծման են ենթարկվել, որից հետո նրանց վրա կրակ են բացել ավտոմատներից: Տեղում մահացել է 13 մարդ, եւս մեկը մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին:
Հարձակման համար պատասխանատվությունը իր վրա է վերցրել հակակառավարական անջատողական «Բելուջիստանի ազատագրման բանակ» խմբավորումը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























