Թերթը գրում է, որ չնայած ժամանակ առաջ ոստիկանությունը մեծ հանդիսավորությամբ հայտարարեց, թե ձերբակալել է պաշտոնյաներին ու հարուստներին հետապնդող ավազակախումբը, մեծահարուստների տների նկատմամբ որսը շարունակվում է:
«Մեզ հասած տեղեկություններով, Նոր տարվա նախաշեմին գողերը մտել են «Բագրատ տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Բագրատ Նավոյանի տուն: Քանի որ Նավոյանը ոսկեղենը բանկում է պահում, ոսկեղեն եւ գումար չեն տարել, փոխարենը տարել են թանկարժեք անտիկ իրեր` ժամացույց եւ այլն: Ի դեպ, ասում են, ոստիկանապետ Վովա Գասպարյանը խոստացել է բացահայտել կատարվածը, սակայն դեռ նորություն չկա»,- գրում է «Հրապարակ»-ը:



























