Հանրապետության տարածքում hունվարի 12-13-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 15-ին` երեկոյան ժամերին, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ, հարավային հովտային շրջաններում` թաց ձյուն: 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը եւ 13-14-ին կնվազի 4-6, 15-16-ի գիշերը կբարձրանա 3-5, ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Երեւանում hունվարի 12-13-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 14-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: 15-ի երեկոյան ժամերին հնարավոր է տեղումներ, 16-ին սպասվում է ձյուն:
Երեւանի հունվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.1 աստիճան
Օդի նվազագույն ջերմաստիճան` -23.6 աստիճան
Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.8 աստիճան:



























