Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում, որտեղ արդեն մեկ օր է փնտրում են գետնուղին (կոլեկտոր) ընկած փոքրիկին, այժմ նոր փնտրողական գործողություն է սկսվում: Այս անգամ քաղաքում կորել են երկու առաջին դասարանցի աղջնակներ` Անաստասյա Վորովորկինան եւ Օլգա Մարկելովան: Վերջին անգամ աղջիկներին տեսել են դպրոցից հետո զբոսնելիս, բայց տուն նրանք այդպես էլ չեն հասել:
Հունվարի 11-ին դպրոցական պարապմունքներն ավարտվել են 13:00-ին, սակայն աղջնակները տուն չեն գնացել: Ժամը 15:00-ին աղջիկներից մեկը զանգահարել է մորը եւ ասել, որ արդեն տանն է, սակայն երբ ժամը 16:00-ին մայրը վերադարձել է տուն, տեսել է, որ տանը ոչ ոք չկա:
Աղջնակի ընկերուհին եւս կորել է:
Ժամը 17:00-ին անհանգստացած ծնողները դիմել են ոստիկանություն: Հունվարի 12-ի առավոտվա դրությամբ, առաջին դասարանցիներին դեռ չեն գտել:
Հիշեցնենք, որ այս շաբաթ սա արդեն երկրորդ արտակարգ դեպքն է Բրյանսկում, կապված երեխաների հետ: Ավելի վաղ քաղաքի կոլեկտորի մեջ մի կին էր ընկել, գրկին 1,5 տարեկան երեխա: Կնոջը հաջողվել էր փրկել, իսկ մահացած փոքրիկի մարմինը գտել էին մեկ օր անց միայն:



























