Ինտերնետում թուղթ ծալելու համաշխարհային ռեկորդի նոր տեսագրություն է հայտնվել: Սուրբ Մարկոսի դպրոցի աշակերտներին հաջողվել է 8192 շերտից բաղկացած  1,5х0,8  մետր չափով թղթե թոփ ստանալ, ինչի համար 16 կմ երկարությամբ զուգարանի թուղթ է ծախսվել: Այն ստացվել է 1,2 կմ երկարությամբ արդյունաբերական մի քանի գլանափաթեթներ սոսնձելով:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, մինչեւ վերջերս տարածված առասպել կար այն մասին, որ, անկախ թղթի չափից, այն անկարելի է 7 (այլ վարկածով` 8) անգամից ավելի ծալել, սակայն դա արդեն բազմիցս հերքվել է: