Մոսկվայի իտալական ռեստորանում զոհերի թիվը հասել է երեքի: Ռուսաստանի մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտի պետ Լեոնիդ Պեչատնիկովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ մահացել է եւս մեկ տղամարդ, ում հիվանդանոց էին տեղափոխել մարմնի մակերեսի գրեթե 100 տոկոսանոց այրվածքներով:

Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչի խոսքով, մնացած տուժածների վիճակը բարելավվում է: Ընդհանուր առմամբ, հիվանդանոցում մնացել է 11 տուժած, որոնցից երեքը գտնվում են վերակենդանացման բաժնում:

Նշենք, որ իտալական ռեստորանում պայթյուն է տեղի ունեցել հունվարի 9-ին, որի հետեւանքով զոհվել է երկու կին, 41 մարդ տուժել է, որոնցից 28 մարդ տեղափոխվել է մայրաքաղաքային հիվանդանոց: