Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանը դատական գործընթաց է սկսել՝ Ստամբուլի հայտնի «Սանասարյան հան» անունը կրող շենքը հիմնադրամների խորհրդից հայկական համայնքին վերադարձնելու համար։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  «Սանասարյան հան» կոչվող շենքի վերադարձի համար համար դատական հայց է ներկայացվել Ստամբուլի 13-րդ վարչական դատարան։ Արք. Աթեշյանը նշել է, թե իրենք ցանկանում են, որ կառավարությունը բարի կամք դրսեւորի, ինչպես որ հունական համայնքին վերադարձվեց պատմական որբանոցը, այնպես էլ թող հայերին վերադարձվի Սանասարյան շենքը։