Նախօրեին, Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում կորած առաջին դասարանցի աղջնակներին գտել են ընկերուհիներից մեկի բնակարանում` ողջ-առողջ:

«Ինտերֆաքսը» նշում է, որ նախնական տվյալներով, աղջիկները գիշերել են ընկերուհու տանը, «քանի որ նրանցից մեկը, կորցնելով բջջային հեռախոսը, վախեցել է տուն վերադառնալ»: Աղջնակների որոնման աշխատանքներում ներգրավվել էին ներքին զորքերը, ԱԻՆ-ի աշխատակիցները, կինոլոգները` շներով, ովքեր «սանրել են» անտառի այն հատվածը, որտեղ փոքրիկ հետքեր են նկատել: Բրյանսկի տաքսի ծառայություններին նույնպես ներգրավել են որոնման աշխատանքներում, հաղորդում է գործակալությունը:

Հիշեցնենք, որ Նաստյա Բորաբորկինան եւ Օլյա Մարկելովան հունվարի 11-ին դպրոցից տուն չէին վերադարձել: Անհանգստացած ծնողները դիմել էին ոստիկանություն, որից հետո սկսվել էին որոնման աշխատանքները: